211652_close_icon
views-count853 դիտում article-date 17:33 03-02-2014

Հունվար ամսին ընդունելություններին մասնակցել է 318 քաղաքացի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, քաղաքացիների ընդունելության համար սահմանված մշտական ժամանակացույցով, հունվարի 8-ից 31-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի ընդունելություններին մասնակցել է 34 քաղաքացի. բոլոր դիմողների առաջադրած հարցերին լուծում կամ սպառիչ պատասխաններ են տրվել։ Նշված ժամանակահատվածում Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարները սահմանված հինգշաբթի օրերին աշխատակազմերի շենքում ընդունել են ընդհանուր թվով 284 քաղաքացու։ Վարչական շրջանի աշխատակազմի գործառույթից և իրավասությունից բխող 208 դիմումների տրվել է դրական լուծում. 64-ի առնչությամբ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, և դիմումները քննարկման փուլում են։ Ընդհանուր դիմումներից 12-ը դուրս են եղել վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունից կամ իրավասությունից և մերժվել են՝ ուղղորդվելով համապատասխան գերատեսչությունների կողմից։

Նմանատիպ նյութեր