1042 դիտում
10:43 03-02-2014
Սա անտիփիառ էր ինձ համար. Թշևան Պողոսյանը՝ մանդատից հրաժարվելու, այնուհետև փոշմանելու մասին. news.am
Թե մանդատից հրաժարումը, թե արդեն կայացրած որոշումը փոխելը որեւէ մեկի կամ որեւէ ուժի դեմ քայլ չէր ու չէ: Այս մասին [url=http://news.am/arm/news/192272.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով սկզբից հայտարարել էր մանդատը վայր դնելու, այնուհետեւ այդ դիմումը հետ վերցնելու մասին:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված ձեր որոշումը եւ արդյոք կարող ենք եզրակացնել, որ համաձայնել եք ձեր գործընկերների առաջարկին ու կդառնաք խմբակցության ղեկավար, նա այսպես պատասխանեց. «Ինչպես արդեն նշել էի, մանդատը վայր դնելու որոշումից հրաժարվելու մասին հայտարարությանս մեջ, շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել եւ գնահատել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս «Ժառանգություն» խմբակցության համար: Ես իրավունք չունեի ականջալուր չլինել «Ժառանգության» իմ գործընկերների հորդորներին: Հասկացա, որ հրաժարվելու պատճառներս անհամադրելի են հնարավոր հետեւանքների հետ թիմի համար եւ փոխեցի որոշումս»:
Ինչ վերաբերում է որոշման պատճառներին, Թեւան Պողոսյանն ասաց, որ դրա մասին բազմաթիվ վարկածներ է կարդացել` պաշտոն ստանալուց ընդհուպ մինչեւ վախեցնել: «Դրանք իհարկե բոլորն էլ անհեթեթ են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: Ասել եմ, որ պատճառները ներքին բնույթ ունեին, անձնական հարթությունում էին, քաղաքականության հետ չառնչվող եւ չէի ցանկանա հրապարակային քննարկման առարկա դարձնել»: Միեւնույն ժամանակ, պատգամավորը վստահեցնում է, որ մանդատը վայր չդնելու որոշումը ամենեւին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ իր մանդատը բաժին կհասներ «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանին:
Մանրամասները կարդացեք [url=http://news.am/arm/news/192272.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
15654 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
7180 դիտում
16:14 02-06-2014
Փոշմանելու չունեմ, թող իրենց ճիշտ պահեին, չստանային. Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ լրագրողներին վիրավորելու մասին
Այս բաժնից
730 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
619 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
817 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am