«Վալենսիա»-ն արժանի էր հաղթանակի. Վիկտոր Վալդես
«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Վալենսիա»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց «Վալենսիա»-ին:
« Այսօր շատ տխուր օր է, քանի որ մենք պարտություն կրեցինք: «Վալենսիա»-ն արժանի էր հաղթանակի: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք և պետք է պայքարենք մինչև վերջ»,-ասել է Վալդեսը:


