Դուք եք հայ ընտանիքի պահպանման, հայապահպանության, հայրենիքի համար արժանի զավակներ և պետության արժանի քաղաքացիներ ձևավորողները. ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ
                        ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան էր էջում շնորհավորական ուղերձ է  հղել կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ.
Սիրելի տիկնայք, աղջիկներ, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է, որպեսզի երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղենք Ձեզ` մեզ կյանք նվիրելու,  հոգատարության, ու այն ամենի համար, ինչը ձեր շնորհիվ վերագտնում է իր աստվածային սկիզբը, իմաստավորվում ու լուսավորվում է:
Դուք մեծ ավանդ ունեք բոլոր ոլորտներում, ձեր մասնակցությունը նոր հորիզոններ է բացում և խնդիրները այլ դիտակետից տեսնելու և այլընտրանքային լուծումներ գտնելու հնարավորություն: Դուք եք հայ ընտանիքի պահպանման, հայապահպանության, հայրենիքի համար արժանի զավակներ և պետության արժանի քաղաքացիներ ձևավորողները:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում անսահման երջանկություն, սեր ու բարեկեցիկ կյանք:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


