Սերբիայի հյուսիսային շրջանում փրկարարներն ավելի քան 1000 մարդ են տարհանել ձյան մեջ խրված մեքենաներից և ավտոբուսներից: Այս մասին ասվում է պետության իշխանությունների հաղորդագրության մեջ:
Դեռևս մի քանի հարյուր մարդ խրված են ձյան շերտի մեջ:
Սերբիայի հյուսիսային շրջանում ուժեղ ձնաբուքը կաթվածահար է արել երթևեկությունը, դժվարացել է Խորվատիայի, Հունգարիայի և Ռումինիայի սահմանի վրա գտնվող հսկիչ-անցակետերի գործունեությունը:
Իշխանությունները կոչ են արել բնակչությանը չերթևեկել մինչ տարերքի դադարումը: