Ուրուգվայի կանեփի մշակման ազգային ֆեդերացիան կազմակերպել է կանեփի աճեցման դասընթացներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Այժմ արդեն 50 մարդ ուսումնասիրում է դրա աճեցման, մշակման գաղտնիքները:
Հիշեցնենք, որ 2013-ին Ուրուգվայը դարձավ առաջին պետությունը, որտեղ օրինականացվեց մարիխուանայի աճեցումը և օգտագործումը: