6228 դիտում
12:23 31-01-2014
Մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում
Այսօր՝ հունվարի 31-ին, մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմենակյան փողոցում իրար են բախվել 3 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված հատվածում առաջացել է հսկայական խցանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչները:
Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+