Հայտնի է Microsoft-ի նոր ղեկավարի անունը
Microsoft կորպորացիայի տնօրենների խորհուրդը մտադիր է ներկայացնել ընկերության նոր ղեկավարին:
Ակնկալվում է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի 47-ամյա փոխնախագահ Սաթյա Նադելան, ով Microsoft-ում աշխատում է ավելի քան 20 տարի:
Բիլ Գեյթսը կարող է մասնակցել ընկերության գործունեությանը , եթե ստանա տնօրենների խորհրդի և նոր ղեկավարի համաձայնությունը, նշում է Bloomberg-ը: