«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գլխիկոր ելքեր է փնտրում, թե ինչպես թանկացնի ուղեվարձը, որ հասարակությունն աղմուկ չբարձրացնի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով այժմ կապի և տրանսպորտի նախարարն է, ինքնավստահ պնդում էր, որ իր ոլորտում` այսինքն միջքաղաքային տրանսպորտում, թանկացում չի սպասվում:
Երեկ մեր թղթակիցը Գագիկ Բեգլարյանից կրկին հետաքրքրվել է, թե միջմարզային ուղեվարձի թանկացում չի՞ սպասվում, Բեգլարյանը մեկ բառով է սահմանափակվել՝ «ոչ», ու շարունակել է ճանապարհը: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռ շարունակում է խորհրդավոր քննարկումներն ու այդպես էլ եզրահանգման չի գալիս՝ բարձրացնե՞լ, թե՞ ոչ ուղեվարձը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: