211652_close_icon
views-count972 դիտում article-date 22:18 30-01-2014

Կիևի ցուցարարները վրաններ են տեղադրում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում ցուցարարները սկսել են վրաններ տեղադրել: Զանգվածային ցույցի մասնակիցներց մեկը ասել է, որ վրաններն իրենց կպաշտպանեն ցրտից և ուժայինների հաձակումներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ի թղթակիցը: Նշենք, որ ավելի վաղ Անկախության հրապարակի վրաններ տեղադրված տարածքի պարեկը հայտարարել էր, որ Գրուշևսկի փողոցի վրա տեղադրված բարիկադները չեն ապամոնտաժվի: Այդ ամենով ընդդիմությունը կրկին անգամ ընդգծել է, որ կառավարության առաջարկած պայմաններին դեմ է: Հիշեցնենք, որ Գերագույն ռադան համաներում է շնորհել կիևի կենտրոնում անկարգություններ կատարած անձանց, բացառությամբ ցածր հանցանքներ կատարողների: Սակայն ընդդիմությունը պահանջում է ազատել բոլոր ձերբակալվածներին:

Նմանատիպ նյութեր