Կիևի ցուցարարները զավթել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը
Կիևում զանգվածային անկարգությունների մասնակից ցուցարարները գրավել են Անկախության հրապարակից ոչ հեռու գտնվող արդարադատության նախարարության շենքերից մեկը:Այս մասին հայտնում են ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ: Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ ITAR- TASS-ը հաստատել է տեղեկությունը:
Նախարարության շենքը գրավել է դիմակավորված և սաղավարտով ընդդիմադիրներից կազմված խումբը: «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն փորձել է համոզել ազատել շենքը, բայց դա նրան չի հաջողվել:
Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալների, ցուցարարները հայտարարել են, որ ներս են մտել շենք` տաքանալու մտադրությամբ:
Ներկայումս միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: