211652_close_icon
views-count7509 դիտում article-date 21:26 30-01-2014

Երևանում Mercedes-ով աղբարկղերին բախված ավտովթարի հետևանքով վիրավորների թիվը հասավ 4-ի

Ինչպես տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի Հալաբյան 35 շենքի բնակիչ, 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը, Mercedes Benz մակնիշի 19 CC 199 համարանիշի ավտոմեքենայով Հրաչյա Քոչար փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել թիվ 19 շենքի մոտ տեղադրված երկաթյա աղբարկղերին, այնուհետև բախվել ծառերին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր Վահագ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Վ. Ներսիսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է` վիրավորների թիվը եղել է , ոչ թե 2, այլ 4 և հիվանդանոց են տեղափոխվել նաև Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ 22-ամյա Կարեն Պետրոսյանը և Աբելյան 7/3 տան բնակիչ 26-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, վերջիններս բուժօգնության են դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր