7022 դիտում
20:13 30-01-2014
Մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է ծառին. ՊՆ հրաձիգն ու գնդացրորդը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 08:30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակիչ 27-ամյա Կարապետ Սիրեկանյանը Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վարելով BMW մակնիշի 77 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մերկասառույցի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սիրեկանյանն ու ուղևոր Մեծամոր քաղաքի բնակիչ 32-ամյա Արտեմ Սիրեկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. և Կ. Սիրեկանյանները եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, Արտեմը` որպես հրաձիգ-սանիտար, իսկ Կարապետը` որպես գնդացրորդ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+