1964 դիտում
13:40 04-10-2014
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունվել, տեղեկացնում է Haqqin.az-ը:
Բանաձևի 11-րդ կետում ասվում է, որ ԵԽԽՎ-ն պահանջում է Ադրբեջանի իշխանություններից կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները և կոչ է անում բանտերից անմիջապես ազատ արձակել երկրի բոլոր քաղբանտարկյալներին:
«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հետապնդումները, չօգտագործի դատական իշխանությունը քաղաքական նպատակներով, հարգանքով վերաբերվի իր քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին»,-ասված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
12:14 01-10-2014
ԵԽԽՎ-ն այսօր Վրաստանի վերաբերյալ բանաձև կընդունի
1181 դիտում
18:17 30-01-2014
ԵԽԽՎ-ն Ուկրաինայի հարցով բանաձև Է ընդունել
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
490 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN