3559 դիտում
19:53 27-06-2017
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որը թույլ կտա սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ և սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը, գրում է [url=https://ria.ru/world/20170627/1497364900.html]ria.ru[/url]-ն:
Բանաձևին կողմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական: բանաձևն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ընդունված բանաձևը հնարավորություն է տալիս Ագրամունտին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսել: Մինչ այսօր ԵԽԽՎ կանոնակարգում չկար ընտրված անձի հեռացման մասին դրույթ: Ընտրովի պաշտոնի նկատմամբ պաշտոնանկություն սահմանելու հնարավորության հարցն առաջացել է այս տարվա գարնանը, Պեդրո Ագրամունտի Սիրիա կատարած այցից հետո: ԵԽԽՎ-ն Ագրամունտին անվստահություն էր հայտնել, քանի որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացրել է Ռուսաստանի գործողություններն այդ երկրում։ Դրանից հետո Պեդրո Ագրամունտը ներողություն է հայցել, նշելով, որ այցելությունը սխալ էր։
Հիշեցնենք, որ Ագրամունտը հայտնի է նաև Ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու համար:
Նմանատիպ նյութեր
2688 դիտում
13:18 21-06-2017
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում ակնկալվում է Պեդրո Ագրամունտի իմպիչմենթը. Նաիրա Զոհրաբյանն
5765 դիտում
21:53 24-04-2017
ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է. Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալից
4546 դիտում
19:02 06-10-2017
Հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն Ագրամունտի հրաժարականից հետո
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը