211652_close_icon

ԱՄՆ-ում ձերբակալվել է Էկվադորի նախկին ոստիկանապետը

views-count1214 դիտում article-date 14:21 30-01-2014
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Էկվադորի նախկին ոստիկանության ղեկավար Էդգար Վակուին, ում մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ: Այս մասին հայտնում է BBC լրատվականը: Էկվադորի արտգործնախարարի հայտարարության մեջ ասվում է, որ թոշակի անցած գեներալը ձերբակալվել է Վաշինգտոնում Ինտերպոլի հարցմամբ: Նախկին ոստիկանապետն իր 9 աշխատակիցների հետ միասին մեղադրվում են 1985-ին 3 գաղտնի ապստամբների փախուստի և տանջանքների ենթարկելու մեջ: Հոկտեմբերին 3 տուժածները դատարանին ներկայացրել են դեպքի մանրամասները:

Նմանատիպ նյութեր