Շվեյցարիայում շարունակվում են Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները. Բրահիմի
Շվեյցարիայում շարունակվելու են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Սիրիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Բրահիմիի խոսքերի համաձայն, թե Սիրիայի իշխանությունները, թե ընդդիմությունը համաձայնել են մինչև 2014թ. հունվարի 31-ը մասնակցել նախատեսված բանակցություններին:
Նշենք, որ հունվարի 28-ին բանակցությունները դադարեցվել էին, երբ Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ի հայտարարության դեմ իր դժգոհությունն էր արտահայտել: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ աջակցելու է սիրիական ընդդիմությանը: