Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը կհանդիպեն կլոր սեղանի շուրջ. Բրահիմի
Այսօր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի` Սիրայի հարցերի կագավորման գործով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին Սիրիայի կառավարությունը և ընդդիմության հետ միասին հանդիպում կանցկացնի կլոր սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սիրիայի կառավարության և ընդդիմության նախատեսված կլոր սեղանի հանդիպումը հետաձգվել էր:
Հանդիպման հետաձգման կապակցությամբ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ սիրաիական իշխանությունների ներկայացուցիչները կլքեն համաժողովը, եթե մինչ շաբաթ արդյունավետ բանակցություններ չկայանան:
Բրահիմիի խոսքերի համաձայն, այսօր հնարավոր է 2 փուլով համատեղ բանակցություններ տեղի ունենան: