Մեծ Բրիտանիան խոստացել է սիրիացի փախստականների ընդունել
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարյուրավոր սիրիացի փախստականների ժամանակավոր բնակության իրավունք կտա, հայտնում է BBC-ն:
Բրիտանիայում առաջնահերթ կացության իրավունք կստանան կանայք, ծերերը և հաշմանդամները:
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել արևմտյան երկրներին 30 հազար սիրիացի փախստականների ընդունել: Լոնդոնում ՄԱԿ-ի գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան բնակության իրավունք կտրամադրի որոշ կատեգորիայի փախստականների: