211652_close_icon
views-count6859 դիտում article-date 11:47 29-01-2014

Մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 5 տրանսպորտային միջոցներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ պատկան մարմինները չեն բարեհաճել ճանապարհի մշակման, աղալցման աշխատանքներ կատարել: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր