211652_close_icon
views-count28378 դիտում article-date 14:57 20-12-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Բաբկեն Տիգրանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Նավասարդյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 19-ամյա Մկրտիչ Չոբանյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել են համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահե Մարտիրոսյանը ու հերթապահ մասի վարորդ Ջոն Սիմոնյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել՝ մերկասառույցը ճանապարհից մաքրելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր