Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2-օրյա այցով ժամանել է Թեհրան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը 2-օրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան:
Թեհրանի օդանավակայանում նրանց դիմավորել է Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան հարցերով փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը:
Այսօր Էրդողանին կընդունի Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հանդիպման հիմնական թեման լինելու է երկու երկրների միջև առևտրային կապի ակտիվացումը:
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 13,5 մլրդ դոլար, որից 7,6 միլիարդը բաժին է ընկել Իրանից գազի և նավթի արտահանմանը: Իրանը և Թուրքիան մտադիր են առաջիկայում ապրանքաշրջանառության ծավալները հասցնել մինչև 30 մլրդ դոլարի, իսկ առաջիկա 9 տարիներին՝ մինչև 100 մլրդ դոլարի: