211652_close_icon
views-count1452 դիտում article-date 10:01 29-01-2014

Հայաստանում «բարեգործություն» բառը զգալիորեն վարկաբեկվել է. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, ժամանակին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սևան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին։ Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար գրական PR ապահովելով և նկատի ունենալով, որ այդ բարեգործությունը պետք կգա իր հետագա քաղաքական ծրագրերում։ Կոնկրետ այս պարագայում գումարները իզուր էին ծախսված, որովհետև բացի բարեգործություններ անելուց և «ժողովրդի մասին մտածողի» իմիջ ձեռք բերելուց, քաղաքական հավակնություններ ունեցողը ընտրությունների ժամանակ պետք է փող բաժանի, լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։ Իսկ Տիգրան Կարապետովիչը, եթե նույնիսկ նման ցանկություն ունենար, պիտի դրա համար ստանար իշխանության թույլտվությունը, որովհետև ընտրակաշառք հնարավոր է բաժանել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները դրա վրա աչք են փակում։ Մի խոսքով` Սևանում թոշակառուներին խորոված հյուրասիրելն այդպես էլ իր նպատակին չհասավ։ Այս մոդելի պատճառով «բարեգործություն» բառը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, և բարեգործության «շահառուների» հրապարակային «շնորհակալություններն» էլ հնչում են չափազանց կեղծ և բռնազբոսիկ։ Դրա համար էլ, երբ դերասան Հայկ Մարությանը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական հավակնություններ չունի, սրտանց ցանկացավ օգնել «հացի խնդիր» ունեցող մարդկանց՝ կազմակերպելով շրջիկ ճաշարան, դա նույնպես քաղաքացիներից ոմանց մոտ կասկածներ առաջացրեց և նույնիսկ «նախագիծ» անվանվեց։ Ինչը դարձյալ բնական է, համընդհանուր կեղծավորության պայմաններում ոչ ոք ոչ մի բանի չի հավատում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր