Իրանի ռազմածովայինները կանխել են ծովահենների կողմից հնդկական տանկերի զավթումը
Մայիսի 4-ին Կարմիր ծովում նավթ փոխադրող հնդկական տանկերը ենթարկվել է ծովահենների հարձակման, սակայն հարձակումն անհաջողությամբ է պսակվել՝ շնորհիվ Իրանի ռազմածովային ուժերի 30-րդ նավատորմի պատասխան գործողությունների: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Սիյավուշ Ժարեհը:
Իրանցի ռազմածովայինները հետ են շպրտել ծովահենների գրոհը, և հնդկական տանկերը շարունակել է իր ուղին:
Նշենք, որ Ադենի ծովածոցում Իրանի ռազմածովային ուժերը հակածովահենային հսկողություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ 2008 թվականին սոմալիական ծովահենները Եմենի ջրերում գրավեցին իրանական MV Delight բեռնափոխադրող նավը: