Ճապոնական ջրերում պայթյուն է տեղի ունեցել կորեական տանկերի վրա. կա 1 զոհ և վիրավորներ
Ճապոնիայի Վակայամի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու այսօր Հարավային Կորեայի դրոշով Eiwa Maru-3 տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով ճապոնական առափնյա ծառայությանը։
Ըստ տեղեկությունների՝ դեպքի պահին տանկերի աշխատակիցները վառելիքի փոխադրման պահեստում կատարելիս են եղել մաքրման աշխատանքներ։
Նախնական տվյալների համաձայն՝ մահացել է տանկերի գլխավոր մեխանիկը, ով Հարավային Կորեայի քաղաքացի էր։ Անձնակազմի ևս 2 անդամներ, ովքեր Ինդոնեզիայի քաղաքացիներ են, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։