Ինդոնեզիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ ազգային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավարի խոսքերի, անհետ կորածների և մահացածների որոնմանը խանգարում է հատուկ տեխնիկայի պակասը: Ներկայումս փլատակների տակ ավելի քան 10 մարդ է գտնվում:
Հիշեցնենք, որ տարերային աղետը տեղի էր ունեցել Արևելյան Յավա գավառում: Ուժեղ սողանքներն ավերել են մի քանի տներ և ճանապարհներ: Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: