Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերի միջամտությունը Մայդանում բացառվում է
                        Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերը չեն միջամտելու երկրում առաջացած կոնֆլիկտային իրավիճակին:
«Բանակը խիստ հետևելու է Ուկրաինայի սահմանադրությանը և օրենքներին, որոնք հստակ տալիս են նրա դերը, գործառույթներն ու խնդիրները, այդ թվում նաև զինված ուժերի միջամտության մասին», — նրա խոսքերը հաորդում է  ИТАР-ТАСС-ը:
Լեբեդևը մի քանի քաղաքական գործիչների առաջարկը` օգտագործել բանակնն ընդդեմ բողոքի ակցիայի մասնակիցների համարել է պրովակացիա: Դա բացառվում է, ասել է նա:
 Նա կարծում է նաև, որ նախագահ Յանուկովիչը անում է, ամեն ինչ, որ երկրում խաղաղություն լինի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

