Ադրբեջանցիները զինամթերք էին թողել. բացառիկ կադրեր սահմանագծից. henaran.am. տեսանյութ. ֆոտոշարք
[url=http://henaran.am/news_view.php?post_id=35078]Henaran.am[/url]-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) ուղղությունում կատարված դեպքերը: Հիշեցենք, որ հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը արդբեջանցիների դիվերսիոն խմբերը շարժվել էին սահմանի երկու ուղղություններով: Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Բարեբախտաբար, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան (Կորգան) ուղղությունում հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ չունեցան: Ադրբեջանիցների շարժը այս ուղղությամբ առաջինը նկատեցին հետախույզները: Նրանց պատմելով անմիջապես սկսեցին գործողությունները՝ խույս տալով թշնամուց:
Վերջիներս սակայն կարողացան հրետակոծել մարտական մեր հենակետը՝ փորձելով առաջ անցնել: Սակայն մարտական տագնապ հայտարարվեց, ձեռնարկվեց շրջանաձեւ պաշտպանություն եւ թշնամին խուճապահաա փախավ:
Այնքան էին վախեցել, որ հայկական կողմում զինամթերք էին թողել, նույնիսկ չպայթած նռնակներ:
Մանրամասները՝ [url=http://henaran.am/news_view.php?post_id=35078]այստեղ[/url]: