«Մայդան»-ը գրավել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության շենքը
«Մայդան»-ի ցուցարարները գրավել են Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարարության շենքը: Նրանք ներխուժել են տարածք և օկուպացրել շենքի բոլոր հարկերը:
Ցուցարարները դեռ հրաժարվում են լրագրողներին ներս թողնել և հարցազրույց տալ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր ցուցարարները գրավել էին առևտրի և արդյունաբերության նախարարության շենքը: