Հերոսի մահը դարձնել «վերլուծությունների» և «եզրակացությունների» թեմա` անթույլատրելի է. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը գրում է.
«Ճիշտ է, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտ պայման է, սակայն հերոսի մահը դարձնել «վերլուծությունների» և «եզրակացությունների» թեմա` անթույլատրելի է:
«Ո՞ւր է նայում բանակը», «ինչու՞ են այդքան մոտենում մեր դիրքերին» և այս կարգի հարցերը, հավատացեք, մեղմ ասած, տեղին չեն: Ով ծառայել է առաջին գծում, ասածս կհաստատի: Գոնե մի քանի օր վայր դրեք «գեներալական մունդիրները» և մտքի թռիչքները մի հասցրեք առաջնապահներին: Առանց այն էլ լարված իրավիճակ է: