1712 դիտում
23:10 25-08-2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչեցնեն Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 5-ին InClassica փառատոնի շրջանակներում Դուբայի օպերային թատրոնում կներկայացնեն հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Խաչատրյանը իր այս կոնցերտը գրել է 1940 թվականին։ Այն հնչել է աշխարհի տարբեր բեմերում՝ մեծապես սիրվելով ունկնդիրների կողմից։
Հիշեցնենք, որ այս օրերին Դուբայում անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Փառատոնին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող 38 կատարողներ, 7 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։

Նմանատիպ նյութեր
1943 դիտում
23:04 30-06-2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին