2161 դիտում
18:20 21-01-2014
Նոր բնակելի շենքեր` «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների համար
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) 2014թ.-ի գերակա խնդիրներից է լինելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովումը:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, նշելով, որ ըստ այդմ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում կկառուցվեն նոր բնակելի շենքեր: Ըստ Ա.Մովսեսյանի` 176 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կներդրվի 4 մլն դոլար:
«Բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքացիները, բնակիչները կողմ են եղել տեղափոխմանը, առաջարկվող պայմանները շատ ավելի լավն են, քան այսօր իրենք ունեն, առնվազն 20-25 տոկոսով ավելի բնակարանային տարածք են իրենք ստանալու»,- նշել է Ա.Մովսեսյանը:
ՔԱԳՎ հաջորդ գերակա խնդիրը կոմերցիոն օդաչուների պատրաստումն է: Նախատեսվում է ավարտին հասցնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկան, ինչի արդյունքում օդաչուները կունենան ավիացիոն միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան որակավորում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»