Միջմոլորակային «Ռոզետտա» կայանը երկար ընդմիջումից հետո առաջին ազդանշանն է ուղարկել Երկիր
Եվրոպական տիեզերական գործակալությունն առաջին ազդանշանն է ստացել «Ռոզետտա» ավտոմատ միջմոլորակային կայանի սարքից: 2011 թվականից այն գտնվում էր պասիվ ռեժիմում:
Տիեզերքից ազդանշանն Երկիր հասել է 1 ժամվա ընթացքում, որն ավելի երկար է, քան սպասվում էր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ազդանշանը փոխանցվել է «Ռոզետտա»-ում տեղադրված համակարգչից՝ ավտոմատ ռեժիմով: Դրանից առաջ հունվարի 20-ին նախորդել է ակտիվանալու հրամանը, որը տվել է սարքի էլեկտրոնային կվարցային ժամացույցը: