211652_close_icon
views-count4110 դիտում article-date 12:06 21-01-2014

1 մլն դոլար արժողությամբ թյունինգապատ Maybach

Ոչ բոլոր թյունինգային ընկերությունները կարող են տրամադրել շքեղ Maybach սեդանի համար թյունինգային փաթեթ, սակայն ամերիկյան Knight Luxury-ն հենց այդ ընկերությունն է, որն ի վիճակի է լիցքավորել բացառիկ լիմուզինը: Sir Maybach Project ներկայացուցչական սեդանը ընկերության վերջին նախագիծն է, որը գնահատվում է 1 մլն դոլար: Ինչն է այդքան մեծ գին պարգևել մեքենային, պատասխանը պարզ է` արտաքին տեսքի և ներքին հարդարման բացառիկ դիզայնը, տեխնիկական ցուցանիշների բարելավումը, 24 դյույմանոց անվասկավառակներն ու Pirelli անվադողերը: Maybach 57S-ի V 12 շարժիչի հզորությունը 612-ից հասցվել է մինչև 712 ձիաուժի: Հետևի ուղևորների համար նախատեսված է երկու iPad, Apple TV, Apple ստեղնաշար, ինչպես նաև անլար ինտերնետ: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր