Սիրիայում 3 տարվա ընթացքում սպանվել է 11 հազար գերի
Սիրիայի կառավարությունը պատասխանատու է 11 հազար գերիների մահվան համար: Նրանց մեծամասնությունը կտտանքների է ենթարկվել 3 տարվա զինված բախումների ընթացքում: Այդ մասին են փաստում Քաթարի պահանջով գրված նախկին զինդատախազների զեկույցները:
Իրավաբանները Սիրիայից դուրս հանված հազարավոր լուսանկարներ են ուսումնասիրել: Նկարներում պարզ երևում է կտտանքների ենթարկված մահացածների մարմիների վրա առկա բռնության հետքերը:
Դոհան աջակցում է սիրիական ընդդիմությանը:
Սիրիայի կառավարությունը հերքում է պետության կողմից մարդու իրավունքների խախտումը: