2119 դիտում
11:10 21-01-2014
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
Այս գիշեր հյուսիսային կեսում կդիտվի ամպամած եղանակ, տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն: Ցերեկը ողջ տարածքում կդիտվի արագ փոփոխվող եղանակ, միայն արևելյան շրջաններում ամպամածությունը կպահպանվի, օրվա 2րդ կեսին հնարավոր է թույլ ձյուն: Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից, դրանք կարող են վտանգավոր լինել առողջության և անգամ կյանքի համար:
Եղանակը Երևանում. հունվարի 21-ին կդիտվի ամպոտ եղանակ, ցերեկը մեծ մասամբ արևային, առանց տեղումների: Հնարավոր է մերկասառույց; մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -8-10, ցերեկը 0+2:
Նմանատիպ նյութեր
10142 դիտում
09:11 23-08-2015
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
15619 դիտում
11:53 27-11-2016
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում. սպասվում են տեղումներ
8877 դիտում
11:28 12-04-2022
Քամու ուժգնացում, տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Այս բաժնից
778 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
808 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»