Ավտոբուսի վարորդը թալանել է ֆուտբոլիստներին
Բրազիլիայի Բրազիլիա ֆեդերալ շրջանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային հանդիպումը չի կայացել այն պատճառով, որ թիմերից մեկը մնացել է առանց մարզական հանդերձանքի: Այն եղել է ակումբային ավտոբուսի մեջ, սակայն խաղի մեկնարկից մի քանի րոպե առաջ տրանսպորտային միջոցը անհետացել է: Ֆուտբոլիստները մարզադաշտ են հասել տաքսիներով և հույս են փայփայել, որ ակումբի ղեկավարությունը իրենց կարողանա ապահովել մարզական հանդերձանքով: Սակայն բոլոր ջանքերը ապարդյուն են անցել և «Բրազիլենենսե» ակումբի հետ խաղում «ֆորմոզա»-ին գրանցվել է տեխնիկական պարտություն:
«Ես կյանքում նման բանի ականտես չեմ եղել»,-վրդովված նշել է «Ֆորմոզա» ակումբի նախագահ Կասիլդու Կասսիանուն:
Գողության գլխավոր կասկածյալը դարձել է ավտոբուսի վարորդը, որի դեմ քրեական գործ է հարուցվել: