Ֆրանսիայի նախագահ Օլանդը բաժանվել է կնոջից
                        Ըստ տեղեկությունների ֆրանսիայի նախագահ Օլանդը բաժանվել է կնոջից և խնդրել նրան լքել նախագահական նստավայրը, այդ թվում նաև Ելիսևեան պալատը: 
 
Տրիրվեյլերը չի մասնակցելու Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմանը Հաագայում, որին նա ներկա էր գտնվելու որպես առաջին տիկին:
 
Չնայած Ֆրանսիայի նախագահի տիկինն հայտարարել էր, որ պատրաստ է հասկանալ և ներել  ամուսնու դավաջանությունը, սակայն նախագահի մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ վաղուց վերջացած էր:
 Նշենք, որ սկանդալի սկիզբը եղել էր հունվարի 10-ին,  երբ  Closer ամսագիրը հրապարակել էր հոդված, որտեղ գրված էր Ֆրանսիայի նախագահի և ճանաչված դերասանուհու Ժյուլ Գայեի սիրավեպի մասին:
Տարածված տեղեկությունների համաձայն Օլանդի սիրուհին հղի է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

