Ռոման Աբրամովիչը բաժանվել է կնոջից
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը և նրա կինը՝ Դարյա Ժուկովան, հայտարարել են, որ բաժանվել են:
«10 տարվա համատեղ կյանքից հետո մենք բաժանվելու դժվար որոշում ընդունեցինք, սակայն մնում ենք մտերիմ բարեկամներ, երկու հրաշալի երեխաների ծնողներ և համատեղ ստեղծած նախագծերում գործընկերներ», նշված է հայտարարության մեջ:
Նախկին ամուսնները պարզաբանել են, որ մտադիր ենն համատեղ դաստիարակել երեխաներին՝ 7-ամյա Ահարոնին և 4-ամյա Լեյային:
Աբրամովիչը «Չելսին» ձեռք է բերել 2003 թվականի ամռանը: Այս ընթացքում ակումբը 14 տիտղոս է նվաճել: