Թբիլիսիի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորումն անջատվել է ֆինանսների բացակայության պատճառով
Թբիլիսիի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորումն անջատվել է քաղաքապետարանի որոշմամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սեվդիա Ուգրեխելիձեն, Թբիլիսիի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորումն անջատվել է համապատասխան գումար չհատկացնելու պատճառով:
Թբիլիսիսի քաղաքային ժողովը դեռ չի հաստատել քաղաքի բյուջեն, այդ պատճառով նպատակահարմար չեն գտնում շարունակել վճարել հեռուստաաշտարակի ծախսած էլեկտրականության համար: Լուսավորումը կվերականգնվի, եթե բյուջեն իր ծախսերում ներառնի:
Ինչպես նշել է Ուգրեխելիձեն` առաջնահերթություն ենտրվել այն հարցերին, որոնք անդրադառնում են քաղաքացիների անմիջական կյանքին և կարող են խաթարել նրանց ապրելակերպը: