1171 դիտում
18:49 20-01-2014
Դերենիկ Դումանյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով նոր է սկսում դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության համակարգում հայ-իտալական համագործակցության առանցքային հարցերը և հեռանկարները:
Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ կողմերի միջև ակտիվ համագործակցությունը կշարունակվի:
«Վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունն առանձնանում է ակտիվությամբ, ինչն ավելի է ամրապնդվում երկու ժողովուրդների միջև եղած բարեկամության շնորհիվ»,-նշեց նախարարը` ընդգծելով, որ այդ համագործակցության շրջանակներում դեռ բազում ծրագրեր պետք է կյանքի կոչվեն:
Դերենիկ Դումանյանը մեծապես կարևորեց համագործակցությունը բժիշկների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, միջհիվանդանոցային ուղղակի կապերի հաստատման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների ազգային ինստիտուտների միջև հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին պատրաստակամություն հայտնեց պահպանել երկկողմ հարաբերությունների այն բարձր հարթակը, որ ձևավորվել է Հայաստանի և Իտալիայի առողջապահական համակարգերի միջև:
Նշենք, որ դեռևս 2013թ. հունվարին, այնուհետև ապրիլին Հայաստան ժամանած իտալական մի շարք առաջատար բժշկական կենտրոնների սրտային վիրաբույժներից կազմված պատվիրակությունը այցելեց Երևանի և մարզերի մի քանի բժշկական հաստատություններ, համալսարանական հիվանդանոցներ: Խումբն ուսումնասիրեց սրտային վիրաբուժության ոլորտում մեր երկրի կարողությունները, ծանոթացավ առկա խնդիրներին, հայ մասնագետների հետ քննարկեց համագործակցություն ծավալելու առավել նպատակահարմար տարբերակները:
Նմանատիպ նյութեր
3019 դիտում
14:11 30-03-2015
Ալբանիան պատմական հաղթանակ տարավ. Ջովաննի Դե Բյազի
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»