Ամստերդամը նշել է կակաչների օրը. ֆոտոշարք
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում տոնել են կակաչների օրը:
Կենտրոնական «Դամ» հրապարակը վերածվել էր ծաղկե գորգի:
Հայտնի է, որ կակաչները Նիդեռլանդներում հիմնականում վաճառվում են փետրվար և մարտ ամիսներին, այդ իսկ պատճառով հոլանդացիները կակաչների տոնը նշում են հունվարին:
Կակաչների օրը ցանկացած մարդ կարող էր 15-20 կակաչից բաղկացած փունջ վերցնել անվճար:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: