Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կակաչների՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը
Ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի՝ Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կակաչների՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը: Գարնանային այս ծաղիկների տոնն Օտտավայում նշվում է 1953-ից ի վեր: Այս տարի այն բացվել է տոնական գեղեցիկ հրավառությամբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս տարի փառատոնի գլխավոր թեման դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակը: Ի պատիվ վետերանների՝ որոտացել է հրավառություն, իսկ մայիսի 18-ին ավարտվող ծաղիկների դիտումների համար տարբեր միջոցառումներ են նախապատրաստվել: