Վախճանվել է աշխարհահռչակ իտալացի դիրիժորը
Հռոմում այսօր մահացել է իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոն:
Նախորդ տարի հայտնի երաժիշտը, տոնել էր իր 80-ամյա հոբելյանը:
Աբադոյի մահը մեծ կորուստ է ամբողջ աշխարհի մշակույթի համար: Նա եղել է Միլանի հայտնի «Լա Սկալա» թատրոնի գեղարվեստական ղեկավարը (1971-1986), ինչպես նաև ղեկավարել Վիեննայի օպերան (1986-1991):
Նա համարվում էր 20-րդ դարի ամենահայտնի և հեղինակավոր դիրիժորներից մեկը: