Էջմիածնի հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել. Panorama.am
Վաղարշապատի հիվանդանոցում այսօր, ժամը 08.00-ի սահմաններում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը [url=http://panorama.am/am/society/2014/01/20/m-sargsyan/]Panorama.am[/url]-ին տեղեկացրեց, որ զինծառայողը հիվանդությունից է մահացել:
ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Մերի Սարգսյանը հայտնեց, որ մանրամասները ճշտվում են: