Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Վահե Եղոյանը մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից. ՔԿ
Նախնական տվյալներով՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:
Նա մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: