211652_close_icon
views-count1358 դիտում article-date 12:16 20-01-2014

Հրդեհ Առատաշեն գյուղում

Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ռ. Բ-ին պատկանող վագոն-տնակում այրվել է երեսպատումը (3 քմ) և գույքը՝ մասամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Տուժածներ Ռ. Բ.-ը (ծնվ. 1942թ.) և Օ. Մ.-ը (ծնվ. 1959թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: [i]ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայություն [/i]

Նմանատիպ նյութեր