Ամերիկյան համալսարանը Սաակաշվիլիի համար նոր պաշտոն է ստեղծել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «բարձր կարգի պետական ծառայողի» պաշտոն է զբաղեցնելու, որը ամերիկյան Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում ստեղծվել է հատուկ նրա համար: Այս մասին Սաակաշվիլին գրառել է Facebook-ի իր էջում:
«Այդ պաշտոնն առաջին անգամ ստեղծվել է նրա համար, որպեսզի Թաֆթսի համալսարանի ուսանողները միջազգային մասշտաբով տարբեր ոլորտներում հայտնի առաջնորդների հետ շփման հնարավորություն ունենան»,-հայտարարել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Սթավրիդեն, ում խոսքերը հրապարակվել են Սաակաշվիլիի էջում:
«Սաակաշվիլին արդեն իսկ ելույթ է ունեցել Փրիսթոնի համալսարանում, ինչպես նաև հրավիրվել է մի քանի օրից դասախոսություն կարդալու Հարվարդի համալսարանում»,-նշված է գրառման մեջ: