Ավտովթար` Եգիպտոսի հարավում. կա 19 զոհ
Եգիպտոսում բեռնատարը բախվել է ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների հաղորդման, դեպքը տեղի է ունեցել հարավային շրջանում գտնվող Ասուան գավառում:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն, ավտովթարից ողջ է մնացել միայն բեռնատարի երկրորդ վարորդը:
Նախնական տվյալներով, ավտովթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: