Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովսանքի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:
« Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է: «Խետաֆե»-ի դարպասը խփած նրա երկրորդ գոլը նշանակում է, որ Մեսսիի կախարդանքը վերադարձել է: Նա գոլային մեծ ծարավ ունի: Շատ հետաքրքիր է հետևել նրա խաղին»,-ասել է Իբրահիմովիչը: